ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը «ճանապարհին է»։ «Ես կարգավորել եմ ութ պատերազմ, իրականում ինը, և կարծում եմ՝ ևս մեկը ճանապարհին է։ Ես կարծում էի, որ դա անելի ամենահեշտ բանը կլիներ»,- ասել է նա Ֆլորիդա նահանգի Դորալ քաղաքում կայացած «Ամերիկայի վահան» գագաթնաժողովում։ «Կտեսնենք, թե ինչ կլինի։ Մենք բազմիցս մոտ ենք եղել [կարգավորմանը]»։



