Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կլինի եռօրյա հրադադար՝ մայիսի 9-ին, 10-ին և 11-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ: Այս հրադադարը կներառի նաև գերիների փոխանակում՝ յուրաքանչյուր երկրից 1000 հոգի: «Այս խնդրանքը ես անձամբ եմ արել, և ես շատ եմ գնահատում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու համաձայնությունը: Հուսով եմ, որ սա շատ երկար, մահացու և դժվարին պատերազմի ավարտի սկիզբն է», – Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն էր հայտնել, որ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով