«Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության և հավատարմության». Բագրատ սրբազան

Հաղթանակն այլընտրանք չունի Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրության օրն է այսօր, միևնույն ժամանակ, մեր գողացված և կողոպտված ուրախության օրը: Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի: Խոնարհումս մեր լույս նահատակների առջև: Ինչպես միշտ ասել եմ՝ ես, մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու: Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք: Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված: Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության և հավատարմության: Եվ այո՛, Հայոց Գալիք Հաղթանակն այլընտրանք չունի: Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան 09.05.2026

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով