Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ուղերձ է հղել մայիսի 9-ի կապակցությամբ։ «Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ։ Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ Այն հավերժ մնալու է որպես հաղթանակի օր։ Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը 1945 թվականին` Բեռլինում, իսկ մեր հայրերն ու եղբայրները` 1992 թվականին` Շուշիում։ Մայիսի 9-ի խորհուրդը առհավետ լուսավորելու է մեր ճանապարհը դեպի ապագայի հաղթանակներ»,- գրված է ուղերձում։



