Ֆիցոն ՌԴ նախագահին փոխանցե՞լ է Զելենսկու ուղերձը․ Պուտինի օգնականի պատասխանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հանդիպման ժամանակ քննարկվել է ուկրաինական թեման: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ֆիցոն Վլադիմիր Զելենսկուց ոչ մի ուղերձ չի փոխանցել Պուտինին, թեև ավելի վաղ այդ մասին գրել էին ԶԼՄ-ները: Պուտինի և Ֆիցոյի հանդիպման մանրամասները Հանդիպման սկզբում Սլովակիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին ավանդական հյուրընկալության համար և հայտարարել, որ մտադիր է քննարկել մի շարք լուրջ հարցեր: Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆիցոյին, որը Մոսկվա է ժամանել Հաղթանակի օրվա 81-ամյակի տոնակատարության համար, հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին՝ խորհրդային զինվորների հուշարձանների և գերեզմանների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։ Պուտինը կարևորել է Սլովակիայի վարչապետի սկզբունքային դիրքորոշումը պատմական հիշողության հարցերում։ «Ձեր անսասան դիրքորոշումը պատմական ճշմարտությունը պահպանելու հարցում հարգանքի է արժանի», – ասել է նա։ Կատակներ հանդիպման ընթացքում Ընդլայնված ձևաչափով հանդիպումից առաջ Ֆիցոն Պուտինին պատմել է, թե ինչպես է հասել Մոսկվա։ Քանի որ Լեհաստանն ու մերձբալթյան երկրները օդային միջանցքներ չեն տրամադրել, Սլովակիայի վարչապետի ինքնաթիռը ստիպված է եղել թռչել Չեխիայով, Գերմանիայով, Շվեդիայով և Ֆինլանդիայով: – Ես գիտեմ, որ դուք երկար ճանապարհ եք անցել այստեղ հասնելու համար,– ասել է Պուտինը։ – Գերմանիայով, Չեխիայով … Բայց դա ավելի լավ է, քան մեքենայով,– պատասխանել է Ֆիցոն։ – Եվ ձիով,– հավելել է ՌԴ նախագահը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով