Պակիստանում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 12 ոստիկան է զոհվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող անցակետերից մեկում գրոհայինները ականապատված մեքենա են պայթեցրել, իսկ հետո կրակ բացել ոստիկանների ուղղությամբ։ AFP լրատվական գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ «Անցյալ գիշեր Բաննու շրջանի Ֆաթեհ Խել բնակավայրում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցված մեքենայով հարվածել է ոստիկանական անցակետին, ինչից հետո մի քանի զինյալներ են ներխուժել տարածք»,- գործակալությանը հայտնել է Բաննուի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմադ Սաջադ Խանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5841

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով