168TV -ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ երգիչ Արթուր Իսպիրյանը խոսում է իր երաժշտական սկզբունքների, մշակութային արժեքների, քաղաքական գործունեության և մարդկային հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ երբեք չի առաջնորդվել մասսայական պահանջարկով ու չի պատրաստվում փոխել իր ստեղծագործական ուղին միայն լսարանին հաճոյանալու համար։ Հարցին՝ արդյոք ժամանակի ընթացքում իր տեղը կորցնելու կամ զիջելու հարցում մտավախություն չունի՞, նա պատասխանում է. «Ես սիրում եմ մատուցել այն, ինչ իմ սրտով է, և պարտադրված չեմ երգել այն, ինչ այսօրվա լայն մասսայական պահանջ ունեցող երաժշտությունն է»:



