«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Ներկայիս իշխանությունը մտել է մի փուլ, երբ սիմվոլների դեմ պայքար է մղում ու դա անում է չափազանց արդյունավետ ու գրագետ կերպով: Մենք պետք է հասկանանք՝ ինչպես արդյունավետ կերպով հակազդել դրան: Հասարակական անտարբերությունը մտահոգիչ է, և այս հարցերը պետք է դառնան սոցիոլոգիական ուսումնասիրության առարկա: Նոր սերունդը՝ երիտասարդությունը, անտարբեր է գործընթացների նկատմամբ: Այս ընտրությունները գաղափարախոսական երկու հակադիր թևերի միջև ընտրություններ են: Մի ամսից կտեսնենք՝ հասարակությունը հա՞շտ է տեղի ունեցողի հետ, թե՞ չէ: Կտեսնենք՝ ժողովուրդն ընտրում է Արարատ սարի վերացման ու ազգային ինստիտուտների կործանման ճանապա՞րհը, թե՞ մեկ այլ ճանապարհ :



