Նեպալում վայրէջքի ժամանակ Turkish Airlines-ի ինքնաթիռ է բռնկվել

Turkish Airlines ավիաընկերության Ստամբուլ-Կատմանդու չվերթի ինքնաթիռը բռնկվել է Նեպալի մայրաքաղաքի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Այս մասին, հղում անելով օդային նավահանգստի վարչակազմին, հայտնել է Nepal News պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Վայրէջքի ժամանակ այրվել է շասսիի անիվներից մեկը։ Ինքնաթիռում եղել է 284-ից 289 մարդ, ներառյալ անձնակազմի 11 անդամները։ Բոլորը տարհանվել են վթարային ելքերով, տուժածներ չկան։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5825

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով