Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Նիդեռլանդների և Եգիպտոսի իր գործընկերներ Թոմ Բերենդսենի և Բադր Աբդել Ատիի հետ։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Թոմ Բերենդսենի հետ զրույցում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և դիվանագիտական վերջին զարգացումների վերաբերյալ։ Մայիսի 11-ի վաղ առավոտյան Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Ատիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև Պակիստանի միջնորդությամբ ընթացող դիվանագիտական գործընթացը։ Քննարկված օրակարգային հարցերի կամ հեռախոսազրույցների արդյունքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։



