Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են, որ կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը։ «Տիգրան Վարդանյանը երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է բժշկությանը՝ որպես Ինտենսիվ խնամքի բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ։ Նա իր մասնագիտական բարձր գիտելիքների և մարդկային արժեքների շնորհիվ փրկել է բազմաթիվ կյանքեր, վայելել գործընկերների և պացիենտների անվերապահ սերն ու հարգանքը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Բջնի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից»,-նշված է հաղորդագրության մեջ։



