Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ ղեկավարների նիստին, հարգանքից ելնելով այդ մասին տեղեկացրել է Պուտինին

Նիկոլ Փաշինյանն ապրիլինի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզարշավի բերումով՝ չի կարողանալու մասնակցել Աստանայում ԵԱՏՄ ղեկավարների նիստին։ Այդ մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ է արդյոք մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին։ «Այն ժամանակ նույնիսկ չգիտեի՝ հրավեր լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց քաղաքավարությունից ելնելով և հարգանքի արտահայտման տրամաբանությամբ նախապես տեղեկացրել եմ, որ չեմ կարողանալու մայիսի 9-ի շքերթին և մայիսի 28-ի նիստին մասնակցել»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե զանգել է Ղազախստանի նախագահին և հայտնել այդ մասին։ Նա նաև հավելեց, թե միջոցառմանը կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5819

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով