Լոնդոնն իր հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացրել է 85 ֆիզիկական և իրավաբանական անձանց

Մեծ Բրիտանիան իր հակառուսական պատժամիջոցների ցուցակն ընդլայնել է 85 կետով՝ դրանում ավելացնելով ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ կազմակերպություններ: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։ Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել «Յունարմիա» շարժման գլխավոր շտաբի ղեկավար Վլադիսլավ Գոլովինի և Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության («Ռոսմոլոդյոժ) ղեկավար Գրիգորի Գուրովի նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են Ինտերնետի զարգացման ինստիտուտը, Սոցիալական նախագծման գործակալության մի շարք աշխատակիցներ, Սևաստոպոլի պետական ​​համալսարանը, Ղրիմի սանիտարա-առողջարանային համալիրի մի քանի օբյեկտ։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հյուսիսային Կորեայի «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարը։ Այս անձանց և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիմնավորման մեջ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը նշել է, որ նրանք նպաստել կամ առնչություն են ունեցել Ուկրաինայում իրավիճակի անկայունացմանը, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը։ Մայիսի 5-ին Լոնդոնը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի Դաշնության հետ կապված 35 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով