Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Կովսական քաղաք (Զանգելան), հանդիպել վերաբնակեցված ընտանիքների հետ: Ալիևը հարկ է համարել շեշտել, որ օկուպացված Կովսականը կամ, իր խոսքով՝ Զանգելանը, գտնվում է տրանսպորտային միջանցքում, ուստի այն Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար դառնալու է տրանսպորտային կենտրոն: «Կառուցվում է երկաթուղի: Մոտ ապագայում՝ մեկ-մեկուկես տարի հետո, Բաքվից Զանգելան հնարավոր կլինի հասնել երկաթուղային ճանապարհով, այնպես ինչպես այսօր երթևեկում են Աղդամի երկաթուղային գծով: Հաջորդ տարի հնարավոր կլինի երկաթուղային ճանապարհով հասնել Ստեփանակերտ: Իսկ այս երկաթուղային ճանապարհը կունենա իր շարունակությունը, և այն Նախիջևանը կմիացնի «Զանգեզուրի միջանցքին»։ Փաստացի այստեղից մինչև Նախիջևան ճանապարհը կտևի 30 րոպե։ Մենք աշխարհագրորեն Նախիջևանը կկապենք Ադրբեջանի հիմնական մասի հետ:



