«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

Ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ այսուհետև «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (https://armcci.am): Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝ Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝ Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝ – համապատասխանության սերտիֆիկատ, – որակի հայտարարագիր։ Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝ https://armnab.am/CertificationBodyList ։ Այլ ապրանքների դեպքում՝ – ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։ – կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։ 2․ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝ – մաքսային հայտարարագիր։ Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն վաճառողների պորտալի միջոցով ( https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ։ Հետադարձ կապի ձևաթուղթ՝ https://docs.google.com/…/1FAIpQLSenqylVppuJhJ…/viewform ։ Նախարարությունը խնդրում է նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5811

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով