Եվրոպայի վտանգավոր խաղը, Պուտինի «կարմիր գծերը». 2.7 միլիարդ եվրո՝ Հայաստանը հանձնելու դիմաց. Էրդողանն ու Ալիևը բարձր գին են պահանջում. Հակոբ Բադալյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացնում է «Ռուսաստանի շահերի գինը» Հայաստանի ընտրական պրոցեսում՝ փորձելով սահմանել իր «կարմիր գծերը» Հայաստանում և այնպես անել, որ Ռուսաստանը չհայտնվի «խաղից դուրս» վիճակում։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով Հայաստանում Եվրամիության ակտիվության, Պուտինի մայիսի 9-ի հայտարարությունների և Հայաստանի շուրջ սրվող աշխարհաքաղաքական մրցակցության թեմայի շուրջ։ «Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովին «պատմական» փաթեթավորում է տրվում, որպեսզի եվրոպական թեման վաճառվի Հայաստանի հանրությանն, առաջին հերթին՝ էլեկտորալ իմաստով, իսկ նպատակը շատ պարզ է. Հայաստանն այսօր կարևորություն է ներկայացնում այդ «Միջին միջանցքի» կառուցման տեսանկյունից, բայց Հայաստանից բազմակի ավելի մեծ նշանակություն այդ հարցում Եվրոպայի համար ունեն Ադրբեջանը և Թուրքիան, և եվրոպացիները բացահայտ խոսում են այդ մասին»,- մեկնաբանեց Հակոբ Բադալյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5811

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով