Գյումրիում՝ ռուսասական 102-րդ ռազմաբազայում, տեղի են ունեցել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ

Գյումրիում՝ ռուսասական 102-րդ ռազմական բազայում տեղի են ունեցել Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ, հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ անցկացվել են հանդիսավոր շարահանդես և երթ, ցուցադրական ելույթներ ու սպառազինության ցուցահանդես։ Առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող էր ավելի մոտիկից ծանոթանալ բազայի ստորաբաժանումների ժամանակակից զինտեխնիկային և զրուցել զինծառայողների հետ։ 102-րդ բազայում Հաղթանակի օրը դարձավ ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին տուրք, այլև սերունդների ժառանգականության հիշեցում՝ նրանց, ովքեր հաղթանակ կերտեցին 1945 թվականին, և նրանց, ովքեր այսօր շարունակում են պահպանել խաղաղությունն ու հավատարմությունը զինվորական պարտքին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5809

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով