Աղքատասիրություն

«Յորժամ առնիցես ճաշ կամ ընթրիս, մի՛ կոչեր զբարեկամս քո եւ մի՛ զեղբարս քո, եւ մի՛ զազգականս քո եւ մի՛ զդրացիս քո, եւ մի՛ զմեծամեծս: …Այլ յորժամ առնիցես ընդունելութիւն, կոչեա՛ զաղքատս եւ զխեղս, զկաղս եւ զկոյրս, եւ երանելի լինիցիս» (Ղուկ. 14:12, 13) Ընդհանրապես քարոզիչները Քրիստոսին ներկայացնում են կամ Խաչի վրա, կամ այն լեռան վրա, որի վրայից Աստծո թագավորության գալուստը հայտարարեց, կամ աշակերտների հետ Թաբոր լեռան վրա, որտեղ իր փառքը ճառագեց: Ավետարանի մեջ այլ դրվագներ էլ կան. Սեղաններ՝ որոնց առջև ներկայանում է Հիսուսը, օրինակ՝ Հիսուսին տեսնում ենք մի հյուրասիրության սեղանի առջև, որի ժամանակ մի կնոջից պատիվ և հարգանք ընդունեց, և այս առթիվ գայթակղված փարիսեցիներին ողորմության դաս տվեց: Հիսուսին տեսնում ենք նաև Ղևի մաքսավորի սեղանի առջև, որի ժամանակ ուսուցանեց, որ Ինքը որպես հիվանդների բժիշկ է եկել և ոչ առողջների: Այն սեղանը, որն այսօր ձեզ պիտի ներկայացնեմ և որին նախապատվություն է տալիս Հիսուս, թերևս շատերիդ հաճելի չթվա, սակայն խորքում, այդ սեղանի շուրջ սիրո և գերագույն սիրո հանգամանքներ են պարզվում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5806

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով