Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան ավանում այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել պահեստում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Կրակի մեկուսացման համար գործի է դրվել ԱԻՆ-ի գերատեսչության ավիացիոն ջոկատի ուղղաթիռը: Այժմ փրկարարները շարունակում են հրդեհի տեղայնացման և մարման աշխատանքները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:


