Ձերբակալվել է շանը մեքենայից կապած ու քարշ տված տղամարդը

Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով