ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։ 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված հայանպաստ Արցախյան պատերազմի զինադադարը։ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր: Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին ստորագրել զինադադար: Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու բերեցին կապիտուլյացիա։ Հենց նրանց հանցավոր անգործության արդյունքում Արցախը բռնի հայաթափվեց։ Իսկ այսօր կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում, որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։ Ո՞ւր էինք, ուր հասանք»։



