Ինդոնեզիայում ինը մարդ է զոհվել սողանքի հետևանքով

Ինդոնեզիայում՝ Արևմտյան Սումատրայի նահանգում ոսկու անօրինական արդյունահաման հանքահորից ոչ հեռու առնվազն ինը մարդ է զոհվել սողանքի հետևանքով: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 14-ի ուշ երեկոյան՝ հանքահորի մոտ գտնվող լանջին, որտեղ այդ պահին աշխատում էին հանքագործները: «Այս վայրը անօրինական ոսկու հանք է։ Ժայռի փլուզման ժամանակ ինը մարդ մահացել է, երեքը կարողացել են փրկվել», – հայտնել է ոստիկանության խոսնակը։ Զոհերի մարմինները հայտնաբերվել և դուրս են բերվել հողի տակից։ Հանքարդյունաբերական վթարները համեմատաբար հաճախ են հանդիպում Ինդոնեզիայում հատկապես անձրևոտ սեզոնին, երբ սողանքների հավանականությունն ավելի մեծ է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով