44-օրյա պատերազմին առնչվող կարևոր հարցեր, որոնք ռազմական գնահատական են պահանջում. Ի՞նչ պետք է արվեր ընտրապայքարից առաջ և ինչ չպետք է արվի հիմա

Նախընտրական այս շրջանում, ինչպես և սպասելի էր, քաղաքական ուժերի համար օրակարգային է բանակի թեման, որի շուրջ բանավեճերն աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալիզմով, մեղմ ասած, եթե չասենք՝ ՀՀ զինված ուժերին առնչվող հեռակա բանավեճերն իջեցվում են կենցաղային մակարդակի: Առաջիկայում կանդրադառնանք ԱԺ ընտրություններին մասնակից առաջատար ուժերի անվտանգային ծրագրերին: Իսկ մինչ այդ նշենք, որ 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառները ևս ներքաղաքական պայքարում չեն շրջանցվում և՛ իշխանությունների, և՛ ընդդիմադիր ուժերի կողմից: Հարցն այն է, որ այստեղ ևս որոշ դրվագների հետ կապված դիտարկումները երբեմն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, այսինքն՝ գնահատականները բացառապես քաղաքական են: Եվ հենց սրա համար ենք պնդում, որ թույլատրելի սահմանում պետք է 44-օրյայի ռազմական նախկին ղեկավարությունը ժամանակին հրապարակային պատասխաներ մի քանի առանցքային հարցի: Ժամանակին, քանի որ նախընտրական շրջանում դրանք կարող էին քաղաքական շահարկումների առիթ դառնալ կամ օգտագործվել միմյանց դեմ քաղաքական հակառակորդների կողմից: Կամ՝ առնվազն նախքան այս՝ թույլատրելի հատվածում հանրայնացվեին 44-օրյայի զեկույցի առանցքային հարցերին վերաբերող դրվագները, եթե, իհարկե, դրանք տեղ են գտել այդտեղ: Մասնավորապես, կարևոր հարց է՝ արդյո՞ք համապատասխան մարմինների, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կամ ՀՀ պաշտպանության նախարարության ձեռքի տակ հաշվարկ կամ վիճակագրություն կա, թե 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորումներն ու զոհերն ինչ զինատեսակի կիրառման արդյունքում են եղել, այսինքն՝ դրանց քանի տոկոսն է բաժին ընկնում ԱԹՍ-ի հարվածներին, քանիսը՝ հրետանահրթիռային համակարգերի և այսպես շարունակ: Սա առաջին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով