Եվրոպական երկրները հավանություն են տվել անցանկալի ապաստան հայցողներին երրորդ երկրներ ուղարկելուն

Մեծ Բրիտանիան և եվրոպական 45 այլ երկրներ ստորագրել են համաձայնագիր, որը հստակորեն հավանություն է տալիս անցանկալի ապաստան հայցողներին երրորդ երկրներում գտնվող կենտրոններ ուղարկելու ծրագրերին, գրում է բրիտանական The Guardian-ը: Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների պաշտպանության հսկողությունն իրականացնող մարմնի՝ Եվրոպայի խորհրդի 46 անդամների քաղաքական հռչակագրում ասվում է, որ պետություններն ունեն իրենց սահմանները վերահսկելու «անվիճելի ինքնիշխան իրավունք»։ Ներկայում Մեծ Բրիտանիան ձգտում է անհայտ երրորդ երկրի հետ գործարք կնքել, որը նման կլինի Իտալիայի և Ալբանիայի միջև համաձայնագրին, ինչը Հռոմին հնարավորություն տվեց կալանավորման կենտրոններ տեղակայել Ալբանիայում։ Ըստայդ համաձայնագրի՝ կենտրոններն ի սկզբանե նախատեսված էին անվտանգ համարվող երկրներից ապաստան հայցող անձանց համար՝ նրանց դիմումների քննարկման ժամանակահատվածում։ Այդ ժամանակից ի վեր Ջորջիա Մելոնիի կառավարությունն օգտագործել է դրանք այն մարդկանց պահելու համար, ում դիմումները մերժվել էին արտաքսման նպատակով։ Ըստ յոթ էջանոց փաստաթղթի՝ երկրները պետք է հնարավորություն ունենան «լուծելու անօրինական ներգաղթի խնդիրները և հնարավորինս զսպելու այն»։ «Նոր մոտեցումների ձևերի թվում, որոնք նախատեսել են մի քանի անդամ պետություններ, միջազգային պաշտպանության հայցերի մշակումն է երրորդ երկրում, երրորդ երկրներում «վերադարձի կենտրոնների» ստեղծումը և տարանցիկ երկրների հետ համագործակցությունը»,- ասվում է հռչակագրում։ Համաձայնագիրը նպատակ ունի նաև երկրներին ավելի շատ հնարավորություններ ընձեռել մարդկանց այնպիսի վայրեր արտաքսելու համար, որտեղ նրանց կարող է սպառնալ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վտանգ, և սահմանափակել դատարանների միջամտության լիազորությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով