ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյանը՝ ՏԱՍՍ-ին

Հայաստանը հիանալի հասկանում է Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հանրապետության միաժամանակյա գտնվելու անհնարինությունը, և երբ հասունանա նման անհրաժեշտությունը, համապատասխան որոշումը կկայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և արդյոք այդ հարցի շուրջ հանրաքվե կլինի՝ հաշվի առնելով հանրապետության՝ երկու միավորումներում գտնվելու անհնարինությունը: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։ Ընդ որում, այդ հարցով որոշում կկայացվի, անշուշտ, Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այժմ նման անհրաժեշտություն չկա»,-ասել է Մհեր Գրիգորյանը։ Միաժամանակ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողական համագործակցություն է վարում, լիարժեքորեն մասնակցում է քննարկումներին եւ բոլոր որոշումների ընդունման գործընթացներին»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով