Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել The James Madison Institute-ի առաջխաղացման հարցերով փոխնախագահ Բրայան Հիկիի հետ։ Դեսպանությունից հայտնում են՝ վերջինս ներկայացրել է կազմակերպության հիմնական գործունեությունը, ընթացիկ նախաձեռնություններն ու զարգացման ուղղությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով կրթության ոլորտում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու կարևորությունը։ Քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ձևաչափերը` արհեստական բանականության, տվյալների և տեխնոլոգիական կենտրոնների զարգացման ոլորտներում ուսումնասիրությունների իրականացման, համատեղ կլոր սեղան-քննարկումներ կազմակերպելու, Հայաստանին առնչվող մի շարք թեմաներ լայն լսարաններին հասցնելու ուղղություններով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5806

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով