Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարին վերացնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 16-ին հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Իզեդին ալ Կասամ»-ի ղեկավար Իզ ադ-Դին ալ-Հադդադին սպանելու մասին։ Այս մասին հայտնել է իսրայելական Ynet կայքը։ Լրատվամիջոցը նշում է, որ Պաշտպանության բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության՝ «Շին Բեթ»-ի ներկայացուցիչները հաստատել են Գազայի հատվածին հարվածի ժամանակ ռազմական թևի հրամանատարի ֆիզիկական վերացման մասին տեղեկությունը։ ՀԱՄԱՍ-ը դեռևս պաշտոնապես չի հաստատել ալ-Հադադի մահը։ Այնուհանդերձ, ըստ արևմտյան լրատվամիջոցների, Գազայի հատվածի մզկիթներում արդեն հայտարարել են ալ-Հադադի մահվան մասին, անկլավում պատրաստվում են հուղարկավորության արարողությանը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը մայիսի 15-ին հայտարարել էին ալ-Հադադի գտնվելու վայրին հարվածելու մասին։ Նրանք նշել էին, որ հենց ալ-Հադադն էր կազմակերպել Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումը։ Ալ-Հադդադը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարումը ստանձնել էր 2025 թվականի մայիսին, երբ Իսրայելը սպանել էր նախկին հրամանատար Մուհամմեդ Սինվարին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով