Իրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը։ Իրանի Խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի խոսքով՝ Իրանը պատրաստել է Հորմուզի նեղուցով երթևեկությունը կարգավորելու մեխանիզմ՝ սահմանված երթուղով, և այն շուտով կներկայացնի։ Ազիզին նշել է, որ համաձայնագիրը օգուտ կբերի միայն առևտրային նավերին և Իրանի հետ գործարքներ կնքող ընկերություններին։ Նա հավելել է, որ Իրանը վճար կգանձի այս մեխանիզմի շրջանակներում մատուցվող մասնագիտացված ծառայությունների համար։



