Սերբիայի նախագահը վաղը կմեկնի Ադրբեջան, իսկ այնուհետև՝ Չինաստան

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ վաղը մեկնելու է Ադրբեջան, իսկ այնուհետև՝ Չինաստան, հաղորդում է Blic-ը: «Վաղը ես մեկնում եմ Ադրբեջան։ Թրամփից և Պուտինից հետո մենք պաշտոնական այցով ուղևորվում ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, և այնտեղ մեծ սպասելիքներ ունենք։ Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Դեպի Չինաստան արտահանման ծավալներն ավելացրել ենք 330 անգամ։ Մենք ոչ մի գործարան չենք ունեցել, իսկ այսօր մեր երկրում չինական 37 գործարան է գործում։ Ընթանում են ամենալուրջ նախապատրաստական աշխատանքները, սա իմ նախագահական կարիերայի պսակն է»,- ասել է Վուչիչը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5812

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով