Ուկրաինան մեծ մասամբ հաղթում է այս պшտերազմում․ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսության վերսկսման պատճառները։ «Կա երկու պատճառ, թե ինչու, իմ կարծիքով, մոտենում է նման երկխոսության մեկնարկի ժամանակը Եվրոպայում։ Նախ, Ուկրաինայի դիրքերը ներկայումս ուժեղ են, մինչդեռ Ռուսաստանինը՝ թույլ։ Կարելի է ասել, որ Ուկրաինան մեծ մասամբ հաղթում է այս պատերազմում, և Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել», – ասել է Ֆինլանդիայի նախագահը։ Նա որպես երկխոսությունը վերսկսելու երկրորդ պատճառ նշել է «եվրոպական շահը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5812

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով