ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

Գրող, վավերագրող, հրապարակախոս, «Ակն ընդ ական» (Akn Und Akan) վավերագրողների համայնքի համահիմնադիր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել էր ՔՊ-ի քարոզչական պաստառը, որը առավելագույնը կարող է դիտվել վարչական իրավախախտում, ամենածանր պատիժը՝ 100 հազար դրամ տուգանք: Պաստառ վնասելու համար քրեական հոդվածով են ահաբեկել Արմենին, թե իբր խոչընդոտել է քարոզին: Սա արել են, որ մյուս քաղաքացիներին էլ ահաբեկեն, որ 5000 հոգու խաբելով կոտորած, 150 հազարին էթնիկ զտած, սահմանադրախախտի ռոժը չպոկեն: Արմենին ձերբակալել են, հետո տարել հոգեբուժարան: Հոգեբուժարանում կախվել է: 5000+1+1+1+1+… Սա է ահաբեկիչների վերարտադրման սխեման: Դավաճանը պիտի պաստառ չունենար Հայաստանում, ուր մնաց պաստառի համար մարդ սպանեին: Հիբրիդային պատերազմ չէ, հիբրիդային սպանդ է Հայաստանի դեմ» :

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով