«Աշխարհը կանգնած է նոր կարգի շեմին․ ապագան պատկանում է Գլոբալ Հարավին»․ Իրանի խորհրդարանի նախագահ

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամադ Ղալիբաֆը X-ում գրել է․ «Աշխարհը կանգնած է նոր կարգի շեմին»։ Ղալիբաֆը, հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինին խոսքերին, գրել է․ «Իրանի ժողովրդի դիմադրությունը արագացրել է աշխարհի վերափոխումը․ ապագան պատկանում է Գլոբալ Հարավին»։ Ղալիբաֆը հավելել է․ «Ինչպես ասել է ՉԺՀ նախագահը․ «Աշխարհում արագորեն տեղի է ունենում վերափոխում, որն աննախադեպ է վերջին հարյուրամյակի ընթացքում»»։ Նա ընդգծել է․ «Իրանի ժողովրդի 70-օրյա դիմադրությունն արագացրել է այս վերափոխումը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5812

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով