Անհայտ ԱԹՍ է ներխուժել Լատվիայի օդային տարածք. Լատվիայի ԶՈւ

Կիրակի առավոտյան անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել Լատվիայի օդային տարածք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի -ն՝ հղում անելով LSM պորտալին։ Պորտալի հրապարակման համաձայն՝ Լատվիայի Ազգային զինված ուժերը հայտնել են, որ կիրակի առավոտյան «օդային տարածքին սպառնացող վտանգ» է հայտարարվել Ռեզեկնեի, Կրասլավայի, Լուձայի, Ալուկսնեի և Բալվի երկրամասերում։ «Ազգային զինված ուժերում LSM-ին հաստատել են, որ առնվազն մեկ դրոն ներխուժել է, իսկ հետո լքել Լատվիայի օդային տարածքը»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։ Ինչպես հավելում է LSM-ը, միջադեպի պատճառով օդ են բարձրացվել «ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության» ուժերի կործանիչները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով