Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է, հայտարարել է Դմիտրի Պեսկովը: «Վլադիմիր Պուտինի հետ կապ հաստատել ցանկացող եվրոպացի առաջնորդները կարող են զանգահարել նրան։ Հուսով եմ, որ Եվրոպայում այս գործնական մոտեցումը կգերիշխի»,- նշել է նա։



