Haaretz․ ՄՔԴ-ն ևս հինգ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության օրդեր է տվել

Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը իսրայելցի քաղաքացիների նկատմամբ տվել է ձերբակալության հինգ նոր օրդեր, որոնցից երեքը՝ քաղաքական գործիչների, իսկ երկուսը՝ զինվորականների նկատմամբ, հայտնում է Haaretz-ը։ ե երբ են տրվել ձերբակալության օրդերները, հստակ չէ։ Միջազգային քրեական դատարանը հաճախ ձերբակալության օրդերներ է տվել գաղտնի և միայն ավելի ուշ հրապարակել դրանք։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերները տրվել էին 2024 թվականի նոյեմբերին, այն բանից հետո, երբ ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը 2024 թվականի մայիսին հրապարակային դիմում էր ներկայացրել օրդերներ տրամադրելու համար։ Այդ ժամանակ Խանը պնդում էր, որ երկու առաջնորդներն էլ պատասխանատու են ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ կապված Գազայում պատերազմի ընթացքում Իսրայելի գործողությունների հետ։ Դատարանն ի սկզբանե նաև ձերբակալության օրդերներ էր տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, սակայն դրանք չեղարկել էր այն բանից հետո, երբ նրանք պատերազմի ընթացքում սպանվել էին Իսրայելի կողմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով