«Պրեսսինգ» հաղորդաշարում «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անդրադարձավ Արցախյան շարժումը մերժելու՝ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությանը: « Ստահակն է՞ն մարդն է, ով հնչեցնում է պատերազմի զոհերի 5000 թիվը, թե՞ այն մարդը, ով նսեմացնում է երկու պատերազմների զոհերին, անարգում բոլոր ընտանիքների զոհողությունները, արյունը, որ թափվել է, մեր նահատակներին: Նման երկրի ղեկավար ունենալը մեզ չի սազում: Մարդիկ պետք է անունով իմանան՝ ովքե՞ր են զոհերը, ովքե՞ր են այս երկրի համար կյանք տվածները, ովքեր չեն մտածել իրենց կյանքի մասին, այլ իրենց երիտասարդ կյանքը տվել են Հայրենիքին: Մեր զոհերի անունները չեն հրապարակում, փոխարենն ասում են՝ կազմենք Ցեղասպանության զոհերի ցուցակները, ինչը Ցեղասպանությունը մերժելու՝ կարևորագույն թուրքական թեզերից է »,- ասաց Արման Թաթոյանը: Նա նաև հիշեցրեց, որ ինքը ՔՊ-ի օրոք Մարդեւ իրավունքների պաշտպան է եղել ու շատ բան է տեսել: «Ինձ ասում էին՝ մի՛ գնացեք սահմանամերձ գոտիներ, մի՛ արեք մեզ ոչ ձեռնտու հայտարարություններ, որ ժողովուրդը չմտածի՝ մենք թույլ իշխանություն ենք: Ինձ համար կարևորն իմ երկրի շահն է, ինձ շատ պե՞տք է՝ դու քո պաշտոնը կպահե՞ս, թե՞ չէ: Դրա համար ՄԻՊ կառույցից մեքենաները վերցրեցին»,- ասաց նախկին ՄԻՊ-ը:



