Բրազիլիան կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել Կուբայի տնտեսական շրջափակումը

Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան խնդրել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին վերացնել Կուբաի նկատմամբ տնտեսական շրջափակումը․ ասել է նա The Washington Post-ին տված հարցազրույցում։ Ըստ թերթի՝ Լուլա դա Սիլվան փորձել է համոզել Վաշինգտոնի վարչակազմին, որ Կուբային պետք է հնարավորություն տրվի։ «Ես գիտեմ, որ եթե ԱՄՆ-ն նստի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե այն սեղանի շուրջ, որտեղ նրանք կարծիքներ են պարտադրում, ապա Կուբան կմասնակցի»,- ասել է Բրազիլիայի նախագահը՝ նշելով, որ Կուբան ցանկանում է երկխոսություն Վաշինգտոնի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով