Սամվել Կարապետյանի դեմ տարածվող ապատեղեկատվության մասին. գործում է մեկին մեկ այն տեխնոլոգիան, որ կիրառվել է արցախյան 44-օրյա պատերազմում ու դրանից հետո. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է . «Լոռու բնակիչներն այսօր հարցնում են Սամվել Կարապետյանին, թե ճիշտ է՞ արդյոք, որ խորհրդարանի ընտրությունը հաղթելու դեպքում, հայ զինվորներին ուղարկելու է ուկրաինական ճակատ կռվելու: Կարապետյանը իհարկե պատասխանել է, որ դա ապատեղեկատվություն է եւ գեթ մեկ զինվոր անգամ երբեք չի կռվելու որեւէ օտար երկրի համար: Այստեղ սակայն պետք է արձանագրել, թե ինչպես է այդուհանդերձ մարդկանց մոտ հարցեր առաջացնում այդ ակնհայտ ապատեղեկատվությունը, որը սակայն հորինվում, իսկ հետո կրկնվում է արդեն մինչեւ անգամ ԱԺ պատգամավորի կարգավիճակով: Ու այս ֆոնին, ինչ որ մարդիկ նստում են ինչ որ ստուդիաներում ու քննարկում են իբրեւ թե իշխանության դեմ հիբրիդային հարձակում, այն էլ Ռուսաստանից: Ընդ որում, այդ նստելն ու քննարկելն էլ բացահայտ ֆինանսավորվում է Արեւմուտքից: Ու այս ամենը այն դեպքում, երբ Հայաստանի հասարակության դեմ փաստացի հենց դա է հիբրիդային պատերազմը: Եվ այստեղ գործում է մեկին մեկ այն տեխնոլոգիան, որ կիրառվել է արցախյան 44-օրյա պատերազմում ու դրանից հետո: Այսինքն, իրականում խթանվել եւ կառավարվել է պատերազմը ՆԱՏՕ անդամ Թուրքիայի անմիջական ներգրավումով, իսկ հետո քարոզչական մեխանիզմներով հայ հանրությանը փորձ է արվել համոզելու, թե դա «լավրովյան պլանի» պատերազմն է: Այն դեպքում, երբ «լավրովյան պլանը» բացարձակապես այլ բանի մասին էր, ու հենց նաեւ այն հետեւանքից խուսափելու մասին, որ եղավ 44-օրյա պատերազմում»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով