Երմակի ձերբակալությունից հետո Զելենսկու «տակ հողն է այրվում»

Վլադիմիր Զելենսկու դիրքերը սասանվել են Երմակի հետ կապված սկանդալի պատճառով. այդ մասին հայտարարել է Լեոնիդ Կուչմայի նախկին օգնական Օլեգ Սոսկինը։ Նրա խոսքով՝ Զելենսկու համար ծանր ժամանակներ են սկսվում, և ամեն ինչ տանում է նրան, որ Կիևում նրա համար այլևս տեղ չի մնա։ «Զելենսկին <…> արտերկրում ավելի շատ է լինում, քան Կիևում։ Կիևում, երևում է, նրա տակ արդեն ամեն ինչ այրվում է։ Աթոռն այնքան է շիկացել, որ նա չի կարողանում նստել դրա վրա <…>։ Ահա թե ինչու է նա անընդհատ ինչ-որ տեղ մեկնում։ Գնացել էր Բուխարեստ, Բուխարեստից առաջ էլ մեծ վոյաժներ ունեցավ։ Այսինքն՝ նա Կիևում այլևս չի կարողանում մնալ։ Կիևը նրան պարզապես արդեն վտարում է։ Սա շատ լուրջ է»,-կարծում է Սոսկինը։ Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կալանավորվել է երկու ամսով՝ Կիևի մերձակայքում էլիտար առանձնատների կառուցման հետ կապված փողերի լվացման գործով: Ուկրաինայի Հակակոռուպցիոն բարձրագույն դատարանը որոշումը կայացրել է 2026 թվականի մայիսի 14-ին: Դատարանը Երմակին կալանավորել է 2 ամսով, սակայն սահմանել է ազատ արձակման այլընտրանքային հնարավորություն՝ 140 միլիոն գրիվնա (մոտ 3,2 միլիոն դոլար) գրավի դիմաց: Երմակը հայտարարել է, որ ինքն անձամբ նման գումար չունի, բայց հույս ունի, որ ընկերները կօգնեն: Նա ունի 5 օր գրավը հավաքելու կամ որոշումը բողոքարկելու համար։ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը նրան մեղադրում են կազմակերպված հանցավոր խմբի կազմում 460 միլիոն գրիվնա (մոտ 10,5 միլիոն դոլար) լվանալու մեջ: Նախկին պաշտոնյան հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն: Անդրեյ Երմակը, որը համարվում էր Ուկրաինայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և նախագահ Վլադիմիր Զելենսկու մերձավոր դաշնակիցը, պաշտոնից հեռացել էր դեռևս 2025 թվականի նոյեմբերին՝ հենց այս կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5822

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով