5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում. կան զnhեր

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում, առնվազն երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը: Երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 18-ի գիշերը։ Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը գտնվել է Լյուչժոու քաղաքային օկրուգի Լյունան շրջանի տարածքում։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Լյուչժոուում բնակվում է ավելի քան 4 միլիոն մարդ։ Երկրաշարժի հետևանքով ավելի քան 7,000 մարդ է տարհանվել։ Երկու մարդ համարվում է անհետ կորած։ Տարերքի հետևանքով լուրջ վնասներ է կրել առնվազն 13 բնակելի տուն։ Չորս մարդ հոսպիտալացվել է։ Արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական գործողությունը։ Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունը գործարկել է երկրաշարժերին արտակարգ արձագանքման չորս մակարդակներից երրորդը, որտեղ առաջինն ամենաբարձրն է։ Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ այս երկրաշարժը դարձել է ամենաուժեղն այս տարածաշրջանում վերջին հինգ տարվա ընթացքում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով