Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա

Իրանը կոչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաները Պարսից ծոցի հարավային մասում։ Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար, գնդապետ Էբրահիմ Զոլֆագարին: Այս մասին հայտնում է LENTA.RU-ն՝ հղում անելով Fox News-ին։ «Վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի Ռազմածովային ուժերը թույլ չեն տվել ոչ մի նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Մոտ ապագայում Պարսից ծոցի հարավային մասում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները կհանվեն շահագործումից»,- սպառնացել է նա։ Զոլֆագարին հավելել է, որ Իրանը մտադիր է կառուցել նոր կարգեր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ այն դեպքի համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացնի շարունակել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ Հարձակման թիրախների թվում են նաև իրանական էներգետիկայի և ենթակառուցվածքների օբյեկտները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5823

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով