Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Դնեպր և Օդեսա քաղաքներին։ Արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, որոնց թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ «Դնեպրի վրա ռուսների հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքի տանիքում։ Դնեպրոպետրովսկի շրջանում ռուսները հարվածել են պահեստին, որտեղ պահվում էր հրատեխնիկական արտադրանք։ Այնտեղ հրդեհ է տեղի ունեցել»,- գրել է Գանժան։ Քաղաքում և Դնեպրոպետրովսկի շրջանում վիրավորում է ստացել 26 մարդ։ Նրանց թվում են 2 տարեկան աղջիկ և 10 տարեկան տղա։ Դնեպրը անօդաչու սարքերով հարձակման էր ենթարկվել նաև նախորդ գիշեր՝ մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը։ Նաև մայիսի 18-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Օդեսային։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ, դրանցից մի քանիսում հրդեհ է բռնկվել։ Տուժել է 11 տարեկան երեխա։



