«Եվրոպական արժեքներն» ակնհայտ են կամ էլ՝ դեմքին դրոշմված. Զախարովան անդրադարձել է Փաշինյանի աղմկահարույց միջադեպին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է այսօր Արաբկիր համայնքում գրանցված աղմկոտ միջադեպին, երբ Նիկոլ Փաշինյանը հարձակվեց իր քաղաքական հայացքները չկիսող հայ կնոջ վրա: Զախարովան տելեգրամյան իր ալիքում մեջբերել է միջադեպի՝ ռուսական մամուլում տեղ գտած հատվածը՝ գրելով. «Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքներն» ակնհայտ են։ Կամ էլ՝ դեմքին դրոշմված»։ Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարզապես հարձակվեց իր քաղաքական ընդդիմախոս կնոջ վրա՝ ի պատասխան վերջինիս քաղաքական մեղադրանքների, սկսելով մեղադրել ու սպառնալ: Հետագայում պարզվեց, որ կինը անհետ կորած սպա Հրանտ Պապիկյանի քույրն է ու փաստաբան, իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանի մայրը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5834

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով