Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Երևան քաղաքում մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հանրապետության տարածքում մայիսի 18-ի ցերեկը, 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի և 19-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով