ՌԴ-ն առաջարկում է, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրները քննարկեն Հայաստանի հարցը և կարծիք հայտնեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ. վերլուծաբան

Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքն ապրում է նախընտրական թեժ ռեժիմում, ստվերելով արտաքին քաղաքական շատ հարցեր, այնուամենայնիվ հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված աննախադեպ իրավիճակը շարունակում է լայնորեն քննարկվել քաղաքական շրջանակների ու հասարակության շրջանում: Հարցով հատկապես մտահոգ են ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող անձինք, որոնք գուցե հայտնվեն Ռուսաստանի տնտեսական սանկցիաների և սահմանափակումների թիրախում: Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Հայաստանի եվրոպական ձգտումներին, հայտարարելով՝ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, Երևանը՝ վտանգում կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՌԴ-ն Հայաստանի հետ հարաբերություններ ունի, որոնք սերտ են, բայց ոչ հեշտ։ «Այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ՝ դրանք հեշտ չեն»,- ասել էր Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե Արևմուտքը փորձում է Հայաստանը, ԱՊՀ որոշ այլ անդամների նման, իրեն ենթարկեցնել, «խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»։ «Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ Փաշինյանը հիշատակել է, որ ինքը զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների այդ հանդիպմանը։ Դա, իհարկե, տխուր կլիներ, քանի որ սա լավ հնարավորություն է՝ քննարկելու այն բաները, որոնք օդում կախված են»,- հավելել էր ՌԴ ԱԳ նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5829

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով