«Հեզբոլլահ»-ը հայտարարել է մեկ ամսում իսրայելական 48 տանկ ոչնչացնելու մասին

Լիբանանի արմատական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ ապրիլի 16-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում 339 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական զորքերի դեմ, որի ընթացքում իր մարտիկները շարքից հանել են 48 տանկ: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Telegram-ի ալիքում: «Իսլամական դիմադրության ուժերն ի պատասխան հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին հարձակվել են 15 հրամանատարական կետի, երեք զորանոցի, երկու ռազմական բազայի, յոթ հրետանային դիրքի և մեկ ուղղաթիռային հրապարակի վրա։ Անցած ամսվա ընթացքում լիովին կամ մասնակիորեն շարքից հանվել են 48 տանկ, 18 զրահապատ փոխադրամեքենա և 12 արտաճանապարհային ավտոմոբիլ, որոնք խոցվել են կառավարվող հրթիռներով կամ կամիկաձե անօդաչու թռչող սարքերով», – նշվում է հայտարարության մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5829

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով