«ՉՎԱԽԵՆԱԼԸ վայրկյանական բժիշկ կնոջը դարձրեց հերոս». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է, «Բոլորը տեսան, որ ՉՎԱԽԵՆԱԼԸ վայրկյանական բժիշկ կնոջը դարձրեց հերոս: Հերոս, ում կարիքը ունեն մարդիկ այս ընտրարշավի մեջ` մի կողմից լկտի և կեղտոտ, մյուս կողմից դատարկ: Քաղաքի եռացող և անտեսանելի էներգետիկան ունի հերոսների կարիք և դա կարող է դառնալ վարակիչ: Այդ նույն էներգետիկան նույնիսկ ոչ քաղաքական կնոջը դարձնում ա քաղաքական կերպար` ումով հիանում են բոլորը անկախ կուսակցական նախընտրություններից: Այդ էներգետիկան է, որ ողողում է համացանցը նյութով` առանց գովազդի, առանց փիառի: Հավատացեք` այսօր բժիշկ Սողոյանը շատ շատ մարդ տարավ ընտրատեղամաս: Այսօր բժիշկ Սողոյանը օգնեց բոլորին և, երբ Ավինյանը բժշկին դարձնի գործազուրկ` շարունակեք գնահատել նրան»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով