Ադրբեջանը շտապելու պատճառ չունի. Շիրազ Խաչատրյան

Օրերս անդրադարձել ենք Ադրբեջանի համար օկուպացված Կովսականի՝ Զանգելանի ռազմավարական նշանակությանը, և, թե ինչպես այն անցավ Ադրբեջանի վերահսկողությանը: Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ հատուկ շեշտել է, որ այն գտնվում է տրանսպորտային միջանցքում, ուստի Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար դառնալու է տրանսպորտային կենտրոն: «Մեր նախաձեռնությամբ Իրանի սահմանին գրեթե ավարտվել է կամուրջի կառուցումը, և այժմ ընթանում է սահմանային-մաքսային ենթակառուցվածքների ու շենքերի շինարարությունը։ Հավանաբար մի քանի ամսից դրանք նույնպես պատրաստ կլինեն շահագործման, և դա կդառնա միջազգային տրանսպորտային միջանցք։ Այստեղով անցնող թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհները հսկայական օգուտ կբերեն, որովհետև մարդիկ այնտեղ կապահովվեն աշխատանքով։ Եվ սա հսկայական ներդրում կլինի Զանգելանի և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տնտեսության մեջ։ Հայաստանի հետ սահմանի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո, Զանգելանը փաստացի կդառնա մեր երկրի միակ շրջանը, որը սահմանային անցակետ կունենա երկու հարևան երկրների հետ։ Տեսեք՝ դա ինչ կարևոր նշանակություն ունի։ Որովհետև դա միաժամանակ և՛ Արևելք-Արևմուտք միջանցքն է՝ ճանապարհ, որը ձգվում է Նախիջևանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, և՛ Հյուսիս-Հարավ միջանցքը՝ Զանգելանից Աղբենդով դեպի Իրան ու Պարսից ծոց, և այստեղից Նախիջևանով ու Ջուլֆայով՝ դարձյալ դեպի Պարսից ծոց։ Այսպիսով, Զանգելանը կդառնա միջազգային անփոխարինելի կենտրոն։ Մենք դա տեսնում ենք հենց այսպես, և հենց այդպես էլ կլինի, քանի որ մինչ օրս մեր բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել»,- մանրամասնել է նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5829

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով