Էլի ընտրություններից առաջ «զուտ պատահաբար» էս տեսանյութը տարածում ա իշխանական կայքը. Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է . « ՀՀ իշխանություններն ու «վագներականների վերածնունդը» * Երևանի ավագանու ընտրություններից առաջ 2023 թ․ իշխանական տելեգրամ ալիքները տեղեկություն տարածեցին ՀՀ-ում 12 000 (!) «վագներականների» մասին։ Ըստ էդ ֆեյքնյուզ տարածող ալիքների (որից մեկը՝ «միլիթարի» հետո ջնջել էր), էս զորքը պտի Նիկոլ Փաշինյանին հեռացներ իշխանությությունից։ * Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասեց, որ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել «մամուլում հայտնված հրապարակումներին»։ N.B. Էն ժամանակ էս ֆեյքը, ենթադրաբար, հայտնվել էր, որ ՔՊ-ին ու «Հանրապետություն» կուսակցությանը օգնի անցնեն Երևանի ավագանի։ * Ես ժամանակ առ ժամանակ ԱԱԾ-ին հարցում էի անում՝ ի՞նչ էղան էդ հազարավոր «վագներականները»։ Մի ամբողջ զորք աննկատ էկավ ու տենց էլ անհետացավ, գոնե մեկին չբռնեցին․․․ Էս 3 տարի ա գործը կա (ԱԱԾ-ից անցել ա ՔԿ)՝ «վագներականները» չէ։ * Հիմա նորից, լրիվ պատահական ինչ-որ զինված խումբ ա հայտնվել՝ անմիջապես ընտրություններից առաջ։ * Զուտ պատահաբար իրանք «ղարաբաղի ակցենտով» են (իշխանության կողմից արցախցիները ամենաթիրախավորված խումբն են): * Զուտ պատահաբար էս տեսանյութը տարածում ա իշխանական կայքը: P․S. Բոլոր համընկնումները, հաստատ, պատահական են»

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5829

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով