Շուրջ հինգ տարի տևող Ուկրաինայի հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Եվրոպային, սակայն կարճաժամկետ հրադադարները ցույց են տալիս կայուն խաղաղության հասնելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Եվրոպայի սրտում արդեն հինգերորդ տարին ընթացող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանին և ամբողջ Եվրոպային։ Ուկրաինայում կարճաժամկետ հրադադարները ցույց են տալիս կայուն հրադադարի հիմք ունենալու հնարավորությունը, և Թուրքիան կշարունակի իր միջնորդությունը», – Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆիդանը։



